Posted in Առանց կարգի, Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք

Հոկտեմբերի 31-ին հինգ տարեկանների խմբում ստուգատես իրականացրեցինք։ Երեխաները պլաստիլինից ծեփեցին բանջարեղեններ։ Ծեփամածիկով աշխատելը նրանց մոտ կզարգացնի մանր մոտորիկան, ստեղծագործական երևակայություն։

Ճաշից հետո ինքնագլորներով դուրս եկանք բակ։ Երեխաները ցուցադրեցին ինքնագլոր վարելու իրենց հմտությունը։ Նրանց հետ ես նույնպես սկսեցի ինքնագլոր վարել։ Արդյունքում ունեցանք հաճելի օր։

Posted in Ճամփորդություններ

Արատես

Արդեն մթնշաղ էր, երբ հասանք Արատես։ Ճամբարականներիս մի մասը գիշերեցինք <Սիրո տնակ>կոչվող կացարանում։ Լույսը բացվելուն պես բոլորս արթնացանք։ Մթնշաղը չէր թողել տեսնենք, թե ինչ բնության գողտրիկ անկյուն էԱրատեսը։ Արատեսը գտնվում էՎայոց ձորի մարզի, Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք Այս անչափ գեղեցիկ վայրում է գտնվում Արատեսի դպրական կենտրոնը։ Այս կենտրոնի մեծ ջանքեր շնորհիվ է, որ ամբողջ այդ տարածքը մաքրվել և դարձել է մի կենտրոն, որտեղ սովորողը և սովորեցնողը կարող են գալ և իրականացնել արդյունավետ դասեր, նախագծեր, նաև մոտ լինել բնությանը զգալով իրեն բնության անքակտելի մասնիկ։ Անվերջ կարելի է նկարագրել, պատմել մեր տեսած բնության հրաշագեղության մասին։ Կցանկանայի, որ բոլորը անպայման այցելեն և իրենք իրենց համար բացահայտումներ կատարեն։ Շնորհակալություն եմ հայտնում<Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրին նման հնարավորություն ընձեռելու համար։ Ես այս երեք օրերի ընթացքում տեսա և զգացի պարզ մարդկային, հրաշագեղ բնության` ջերմությունը և սերը, որը ամբարեցի իմ հոգում։ Մարդկային հոգին, ձուլվելով բնության հետ, դառնում է ներդաշնակ։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Սուրբ Սպիտակավոր եկեղեցի։

Մուտքի ճամբարի մասնակիցներով հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան շարժվեցինք դեպի Վայոց ձորի մարզ։ Ըստ ծրագրի առաջինը սուրբ Սպիտակավոր եկեղեցու բարձունքի հաղթահարումն էր։ Սուրբ Սպիտակավոր վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ հյուսիս։ Այն հիմնադրվել է14-րդ դարում։ Ըստ ավանդության պատմում են,որ գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է Գյուլիվանք(Ծաղկի վանք): Տեղ հասնելուն պես սկսեցինք մեր քայլարշավը դեպի Սպիտակավոր եկեղեցի։ Առաջին անգամ է, որ պետք է մասնակցեի այսպիսի սկզբում ինձ համար թվացյալ դժվարին ճանապարհի հաղթահարմանը։ Բայց պետք է խոստովանեմ ես ինքս ինձ համար բացահայտում կատարեցի, որ այդ դժվարին բարձունքը հաղթահարեցի առանց դժվարության։ Ճամբարականներիս համար ճանապարհը էլ ավելի հետաքրքիր դարձավ ընկեր Ալինայի, տիար Գևորգի, ընկեր Լաերտի ընկերակցության շնորհիվ։ Ճանապարհին խոսակցության թեմաները տարբեր էին ։ Նայում էի վայրի բնությանը և զարմանում, թե որքան գեղեցիկ ու ներդաշնակ լուծումներ է տվել բնությունը իր բնական լինելուն` իր երկնաքեր ժայռերով, անդնդախոր ձորերով, արագավազ գետակով, ճանապարհին հանդիպող փարթամ բուսականությունով, նույնիսկ որոշ տեղեր էլ բուսականությունից զուրկ լինելուն։ Մասրենիները, իրենց բերքով կռացած, կարծես ողջունում էին ճամփորդներին։ Առաջին անգամ համտեսեցի բարբարիս(ծորենի) կոչվող գեղեցիկ բույսը, իսկ կարմրագլուխ ալոճենին բոլորիս ձգում էր դեպի իրեն։ Անվերջանալի թվացող ճանապարհին վերջապես նշմարելի դարձավ եկեղեցին իր վեր խոյացող գմբեթով, որը մխրճվել էր ամպերի մեջ։ Ամեն մեկս իր սրտի անկյունում պահած խնդրանքը աղերսեց Աստծուց։ Ինչպես ամեն հայ հավատացյալ, մենք ևս Տերունական աղոթք կարդացինք միասին, երգեցինք, պարեցինք` վերհիշելով մեր ազգայինը։ Ծաղիկներ խոնարհեցինք եկեղեցու տարածքում գտնվող հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը։ Հետ վերադարձի ճանապարհին էլ ավելի ամրապնդվեց և կարևորվեց<Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի անչափ կարևոր դարձած ճամփորդությունները, որոնք ամեն սովորողի և սովորեցնողի հայրենագիտական ճանաչում կտա իր հայրենիքի ճանաչողության, իմացության վերաբերյալ։ Արդեն մթնշաղին վերադարձանք Արատես։

Posted in Առանց կարգի, Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք 30-ը հոկտեմբերի

Հոկտեմբերի 30-ին աշխատում էի Արևմուտքի հինգ տարեկանների խմբում ընկեր Զառայի հետ։ Նրանց հետ ունեցանք հագեցած օր։ Նախ ծանոթացանք երեխաների հետ։ Կրթահամալիրի բակում ազգային, բակային խաղեր խաղացինք։ Խմբասենյակում ճաշելուց հետո գնացինք Ուսումնական ագարակ` ձիավարելու և կենդանիներին կերակրելու։ Ագարակում երեխաները շատ լավ ժամանակ անցկացրեցին։Նրանք երգեցին, ձիավարեցին։ Մեզ հետ հացի մնացորդներ էինք վերցրել, որոնցով երեխաները կերակրեցին հավերին։ Այս այցը կարևորեցի, որովհետև երեխաները, մասնակցելով ձիավարությանը ,հմտություն ձեռք բերեցին արդեն իսկ վաղ տարիքից։

Posted in Առանց կարգի

Ինչու՞ եմ որոշել դասավանդել։ Ինչու՞ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում։ Կրթահամալիրի առանձնահատկությունները։

Մանկավարժությունը իմ սիրած մասնագիտությունն է։ Երեխաներիս մեծացնելու ու նրանց կյանքի ճիշտ ճանապարհը մատնացույց անելու մեծ ցանկությունից ես մի առ ժամանակ հետձգեցի իմ սիրած գործով զբաղվելուն։ Այժմ նրանք կարողանում են ինքնուրույն կողմնորոշվել թե՛ ուսման մեջ,թե՛ կյանքում, ես պատրաստ եմ անցնել իմ կյանքի նպատակը իրականացնելու։ Հայրենասեր լինել միայն չի նշանակում զենքը ձեռքին կռվել՝ հանուն հայրենիքի։ Հայրենասիրություն է նաև քո ժողովրդին ծառայելը․ երեխաներին զինել գիտելիքներով, աշխարհայացքը, մտածողությունը և այլն։ Զարգացնել՝ նրանց արդարասիրական,միշտ պայքարող վեհ ու ազնիվ գաղափարներով։ Մարդը կյանքում քայլում է իր երազանքի հետևից։ Իսկ առանց աշխատանքի ինչպե՞ս կարող է հասնել իր երազանքին։ Որոշել եմ աշխատել, որպեսզի իրականացնեմ իմ տարիների երազանքները․ նվաճեն նրանց սրտերը և սեր սերմանեմ հայրենիքի ,ժողովրդի, մարդու, բնության և այլնի հանդեպ։Նպաստեմ, որ երեխան իրեն զգա բնության գլուխ գործող անհատներից մեկը։ Այս կերթահամալիրում եմ ուզում իրականացնել իմ երազանքները։ Այստեղ ինձ անչափ սիրելի դարձան թե՛ մանկավարժական կոլեկտիվը, թե՛ սովորողները, թե՛ ուսուցման եղանակները։ Կ րթահամալիրը տարբերվում է սովորական դպրոցական ուսումնառության կյանքից։ Այստեղ այլընտրանքային մոտեցում ունեն ուսուցման գործընթացին, ավելի զգույշ են մոտենում երեխայի ընկալման գործընթացին։ Իրականացնում են հայրենագիտական ուսումնական ճամփորդություններ։

Posted in Առանց կարգի

Իմ մասին

Բարև։ Ես Քնարիկ Հակոբյան եմ, մասնագիտությամբ մանկավարժ։ Սովորել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Սիրում եմ ականջ շոյող երաժշտություն լսել,ընթերցել, ճամփորդել։ Սիրում եմ շփվել երեխաների հետ, որովհետև նրանց ներաշխարհը յուրահատուկ և մաքրամաքուր է։

Երեխաների մեջ կա հատիկ սրբազան

Նրանցում գալիքն է թաքնված։

Յովանովիչ Զմայ

Posted in Ծննդյան ծես

Ծննդյան ծեսը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսով ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն է: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:

Ծեսի իրականացման գործընթացում կարևոր է  ծեսի նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում սանը մասնակցում է բազմաբնույթ ուսումնական  գործընթացների, որը նպաստում է սանի բազմակողմանի զարգացմանը։ Ծեսի մասնակիցներն ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Նախքան Ծննդյան ծեսի նախապատրաստությունը, դաստիարակների լաբորատորիան երաժիշտների, տեխնոլոգների, դաստիարակ, դասվարների հետ քննարկում է կազմակերպում, հավաքում տեղեկատվություն,  կազմում  Ծննդյան ծեսի օրացույցը,  կազմակերպման ձևերը, որը հրապարակվում է լաբորատորիայի և դասվար-դաստիարակների բլոգներում:

Կրթահամալիրում, ինչպես և իրական կյանքում, Ծննդյան ծեսի ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • Ծննդյան ծեսի նախապատրաստում,
  • ծիսակատարություն, որը ներառում է՝
    • ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր, գովերգեր
    • ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
    • ազգային, բակային խաղեր,
    • ծիսական տիկնիկներ, կերպարներ,
    • ծիսական մարզական և տեխնոլոգիական ստուգատեսներ (լող, հեծանիվ, ինքնագլոր, նկարչական, լեգո-մեգո…)
    • ծիսական ցուցահանդեսներ
    • ծիսական ուտեստներ և այլն

Հունվար`

Առաքելյան Սեմ 15.01.18

Նանե Գևորգյան 18.01.18

Տիգրան Գրիգորյան 20.01.18

Արման Սահակյան 15.01.18

Դավիթ Մարգարյան 04.01.18

Ալեքսանդր Թադևոսյան 08.01.18

Նարեկ Ղազինյան 18.01.18

Փետրվար`

Ժամհարյան Դավիթ 02.02.18

Մարտ`

Մարտին Երեմյան 17.03.18

Ապրիլ`

Լևոն Դանիելյան 27.04.18

Էվա Մարտիրոսյան 16.04.18

Մայիս`

Մարիա Հարությունյան 20.05.18

Հունիս`

Հուլիս`

Նարեկ Մանուկյան 22.07.18

Ալեք Մկրտչյան 25.07.18

Մարիա Գևորգյան 20.07.18

Օգոստոս`

Սեպտեմբեր`

Հոկտեմբեր`

Արեգ Քոթանյան 01.10.18

Նոյեմբեր`

Մարիետա Մաթևոսյան 10.11.17

Աստղիկ Բլեյան 21.11.18

Էլեն Սահրադյան 21.11.18

Դեկտեմբեր`

Սոֆի Մինասյան 11.12.18

Posted in Մուտք կրթահամալիր, Առանց կարգի

Մուտք կրթահամալիր

OՐ չորրորդ

Ամենօրյա ընդհանուր պարապմունքները օրը բարձր տրամադրությունով սկսելու սկիզբն է։

Այսօր մասնակցեցինք մարմնամարզական սեմինար պարապմունքին։ Ընկեր Ռոզայի հրահանգով կատարեցինք վարժություններ,վազք, ցատկեցինք ցատկացանցի վրա և էլի շատ ու շատ <դժվարին> վարժությորններ կատարեցինք։ Շնորհակալություն ընկեր Ռոզային մեզ մի լավ մարզելու համար։

Ընթերցասրահում հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանի հետ։ Ինչպես ամեն հանդիպմանը,այս անգամ ևս ընկեր Լուսինեն իր մեղմ,դրական էներգիան փոխանցեց մեզ։ Քնարկեցինք ուսումնական պլանի,ուսւմնական պլաններով որոշված կարգերը, ինչպես նաև հանգամանալից ընկեր Լուսինեն ներկայացրեց ուսումնական օրացույցի կարևորությունը։

Այս անգամ ևս ճամբարականներիս հյուընկալեց և համեղ ճաշացանկով հյուրասիրեց ինձ համար հարազատ դարձած Արևմտյան դպրոց-պարտեզը։

Այուհետև գնացինք ուսումնական ագարակ ,որտեղի բնակիչները ձիերն են, ավանակները,այծը և էլի շատ կենդանիներ։ Ընկեր Արմինեն հանգամանալից պատմեց կենդանիների խնամքի, նրանց անվանումների հետ կապված հետաքրքիր պատմությունները։

Posted in Ուսումնական նյութեր, Առանց կարգի

ԻՆչու և ինչ են սովերեցնում դպրոցում։

Բորիս Բիմ -Բադ

Ուսուցչին, դաստիարակին շատ մեծ դեր է շնորհված դպրոցում։ Այո, եթե ուսուցիչը չարաշահի կամ փոքր- ինչ անփույթ լինի իր գործում, ուստի նա մեծ չարիք կգործի երեխային ճիշտ դաստիարակելու, անչափ պատասխանատու այդ դժվարին գործում։ Իսկ չարիքը թյուրիմացաբար առկա լինելու դեպքում շատ դժվար է կանխել։ Դրա համար էլ պետք է սահմանվի պատասխանատվություն, հսկողություն և հասարակական հետաքրքրություն։ Գիտությունը կյանք պետք է մտցնել, որպեսզի այն չբաժանվի աշխարհի ճշմարիտ մշակույթային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։ Միջառարկայական կապերի շատ թույլ լինելու պատճառով երեխայի մոտ գիտական պատկերացումներում ստացվում է խճանկարային քաոս, որն էլ չի բավում երեխայի աշխարհայացքի, գիտելիքների շտեմարանի և այլնի ճիշտ կազմավորմանը։ Համամիտ եմ ՝ դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։ Լավ դպրոցի դերը պետք է անհատականության զարգացումը լինի։ Երեխաները սովորել են այն, ինչը իրենց պատրաստի սովորեցրել են, ինքնուրույն մտածողություն նրանք կորցնում են, ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորել։ Դպրոցը պետք է կոչված լինի սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև՝ երեխաներին մեծերի հետ։