Posted in Մանկավարժական ակումբ, Սեմինարներ

Մանկական անհաջողությունների պատճառները

Իհարկե, ամեն ոք էլ կցանկանա, որ երեխան միշտ հաջողություն ունենա։ Բայց հաջողությունը հեշտությամբ չի տրվում։ Դրան հասնելու համար պետք է նախապես հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որոնք կառաջանան երեխայի կյանքի ճանապարհին, իսկ կյանքը լի է դրանցով։ Ավագ սերունդը պետք է ըմբռնումով մոտենա հարցին,քանզի մանկական աշխարհը տառապանքի կենթարկվի և չի գտնի հաջողության ճամփան։ Պետք չէ երեխային թերագնահատել, այլ պետք է ոգևորել,ամեն կերպ հաստատել, որ անհաջողության վերջում սկսվում է հաջողությունը։ Կարևորը երեխայի մեջ պետք է արթնանա հավատը իր կարողության հանդեպ, որպեսզի կյանքում առաջ շարժվի։ Համաձայն եմ, որ երեխային պետք է պարզ առաջադրանքներ տալ,որ երեխան կարողանաինքնուրույն հասնի նպատակին։ Թեման հարկավոր է միշտ ուշադրության կենտրոնում պահել մինչև համոզվելը, թե երեխան այն յուրացրե՞լ է ։ Դրանից հետո միայն (այսինքն `պարզից բարդ) հասկացությունը փոխել` փոքր ի շատե բարդացնելու այն։ Կարևորը երեխան ինքնուրույն մտածողությունը ձեռք բերի և լինի աշխատասեր։ Երեխայի իմացության գրավականից մեկն էլ այն փաստը, որ երեխան ուսուցչի տված հարցերը չիմանալու դեպքում, ոչ թե լարվի, այլ ձգտի իմացության։ Պետք է երեխային տալ այնքան հանձնարարություն, որքան վերջինս ունակ է այն կատարելուն, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի երեխայի մոտ։ Իմ կարծիքով պետք չէ գովել երեխային աշխատանքը կատարելուց առաջ, որպեսզի ձախողվելու դեպքում իրեն անհաջող չզգա։ Երեխայի հանդեպ պետք է հավատ ունենալ։

Posted in Մանկավարժական ակումբ, Սեմինարներ

Ինչպես ենք մտածում. գլուխ 1

Ջոն Դյուի
Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

(վերլուծություն)

Մտածողությունը ընդգրկում է մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության։ Թեև մտածողությունը գոյություն ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամ գիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։

Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

Միտքը, այո’, գլխուղեղում ծագած ամեն մի պատահականություն է, որը կամ իրականության կվերածվի, կամ էլ այդպես կմնա որպես վերացական պատկերացում։

Մտքի շարունակությունը մտածողություն է։ Նրա շուրջը պետք է մտածողությունը կատարի դժվարին աշխատանք. կանոնակարգվի հերթականությամբ, հետո միայն կորոշվի` իրականություն դառնա՞, թե ո’չ։

Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրագործված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ, իսկ մարդկային լավ ու գեղեցիկ մտքերի պահպանումը կլիներ խոշորագույն գանձարան։ Մտածողությունը, որ ասպարեզում էլ որ լինի, մշտապես օգուտ է բերում մարդկությանը։ Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդը, նրանք ծնվում են նրա հոգու խորքից։ Իսկ մտածողության տարբեր տեսակները ճանապարհ են հարթում դեպի իրականություն։

Posted in Մանկավարժական ակումբ, Սեմինարներ

Ջոն Թեյլոր Գատոյի «Միջնակարգ դպրոցի մղձավանջը»

(վերլուծություն)

Իմ կարծիքով պետք է մեծ ուշադրություն և ապահովություն նվիրել դպրոցներին`կրթությունը համարելով առաջնային։ Իհարկե, դա այդպես է, պետք է նաև մանրակրկիտ հետևել, որ ամեն ինչ ճիշտ նպատակակետին ծառայի։ Այո’, այդ գործում յուրաքանչյուր հանգամանք պետք է ծառայի երեխայի ճիշտ ուսուցմանը։

Շարունակել կարդալ “Ջոն Թեյլոր Գատոյի «Միջնակարգ դպրոցի մղձավանջը»”