Posted in Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդում ենք Թումանյանով. Մալյան թատրոն

Գարնանային ֆոտոպլեներ Հրազդանի կիրճում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի արգելոցում

Այցելություն Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Բիսեթի Հեքիաթները Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

Ճամփորդություն Ջրվեժի անտառպուրակ

Մանկավարժական Ճամփորդություններ

Ճամփորդություն Թռչկանի ջրվեժ

Ճամփորդություն Վահագնի, Աստղիկի ջրվեժներ, Աղջոց վանք, Հավուց Թառ վանական համալիր

Բարձունքի հաղթահարում. Հատիս լեռ

Բարձունքի հաղթահարում, Արտենի լեռ

Ճամփորդություն Սուրբ Սպիտակավոր եկեղեցի

Ճամփորդություն Արատես

Դպիրում հրապարակված հոդված

Մուտք կրթահամալիր. սեբաստացի 5-6 տարեկանների հրաշք աշխարհում

Posted in Ճամփորդություններ

Թռչկանի ջրվեժ

Բնության ստեղծագործություններն արվեստի ստեղծագործություններից ավելի կատարյալ են։ (Ցիցերոն)

Հայաստան երկիրը հարուստ է իր չքնաղագեղ բնությամբ։ Այն ճանաչելու, սիրելու և բացահայտելու համար են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` այնքան անհրաժեշտ ճամփորդությունները։ Ճանաչել մի երկիր, որտեղ մենք ապրում ենք ։

Մայիսի 9-ին Տիար Գևորգի գլխավորությամբ գնացինք ամենաբարձր և ամենաջրառատ գեղեցկուհուն`Թռչկանի ջրվեժը տեսնելու։ Բառերը ի զորու չեն նկարագրելու այդ գեղեցկությունը, այդ ամենը պետք է սեփական աչքերով տեսնել և զգալ։

Posted in Ճամփորդություններ

Վահագնի, Աստղիկի ջրվեժներ, Աղջոց վանք, Հավուց Թառ վանական համալիր

Մայիսի 1-ին հերթական արշավը դեպի Խոսրովի արգելոց, Վահագնի, Աստղիկի ջրվեժներ, Աղջոց վանք, Հավուց Թառ վանական համալիր։

Վահագնի և Աստղիկ ջրվեժները գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս երկու ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապակցված են՝ հեթանոսական ժամանակներում Աստղիկը եղել է գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին, Վիշապաքաղ Վահագնի՝ կրակի ու պատերազմի աստծո սիրուհին կամ կինը:

Աղջոց վանքի կամ սուրբ Ստեփանոս եկեղեցու ավերակները գտնվում են Խոսրովի արգելոցում: Ըստ առասպելի կառուցվել է Գրիգոր Լուսավորիչի կողմից Սուրբ Կույս Հռիփսիմեի ուղեկիցներից Ստեփանոսի չարչարանքների վայրում: Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցված 1212-1217 թթ.:

Հավուց Թառի վանքը (11-13 դդ) այսօր մեզ ներկայանում է ավերակների ձեւով: Ս. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1013թ.-ին Գրիգոր Փահլավունու կողմից: 1679թ-ի երկրաշարժից հետո վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է Աստվածատուր Կաթողիկոսի կողմից:

Posted in Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում. Հատիս լեռ

Հպարտության ամենատարածված տեսակը ազգային հպարտությունն է։ (Շոպենհաուեր)

Հպարտություն է ճանաչել, առավել ևս հաղթահարել հայրենի երկրիդ լեռները։ Հաջորդ բարձունքի հաղթահարումը Հատիսն էր։ Տիար Գևորգի գլխավորությամբ ապրիլի 20-ին հաղթահարեցինք Հատիսի բարձունքը։ Ճանապարհը դժվարին էր, բայց ձեռք-ձեռքի տալով` հաղթահարեցինք։

Հատիսը հանգած հրաբուխ է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։ Բարձրությունը 2528մ։

Posted in Ճամփորդություններ, Ստուգատես

«Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես 

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 14.05.2024
Ժամը՝ 10.30-14:30
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան, Սեդա Թևանյան

Երաժիշտ` Սեդա Թևանյան

Նպատակը՝

  • Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Վերհիշել ճամփորդական կանոնները
Երթուղին՝  

Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր` Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր: 
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են
  • համակարգում են հիմնական գործողությունները
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

  • Իմ ճամփորդական ուսապարկը
  • Ճամփորդական բրդուճներ

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող ծրագիր՝

  1. Ճամփորդի ընթերցողական փաթեթ 5-6 տարեկանների համար
  2. Ճամփորդի երաժշտական ուղեցույց
  3. Ճամփորդի անվտանգության ուղեցույց
  4. Ճամփորդի արկղիկ
Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն Հրազդանի կիրճ

Վայրը` ք. Երևան, Հրազդանի կիրճ
Քայլարշավ Հրազդանի կիրճում
Օր՝  16.04.24
Մեկնում՝ 10:30
Վերադրաձ՝ 13:00
Ճամփորդության մասնակիցներ՝ 
Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Ճամփորդության պատասխանատուներ` 
Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան
Ճամփորդության երթուղին

Շարունակել կարդալ “Ճամփորդություն Հրազդանի կիրճ”

Posted in Ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում. Արտենի լեռ

Արտենի լեռը մեկուսի հանգած հրաբխային լեռնազանգված է, բարձրությունը 2047 մ։ Արտենի լեռան գագաթից կարելի է տեսնել Արագած, Արարատ լեռները, ինչպես նաև Գեղամա և Հայկական պար լեռնաշղթան:

Ապրիլի 6-ին Տիար Գևորգի գլխավորությամբ հաղթահարեցինք Արտենի լեռան բարձունքն և ունեցանք հետաքրքիր ու հրաշալի օր։

Posted in Ճամփորդություններ

Թատրոն — ավտոբուս

Արևմտյան դպրոց -պարտեզի 5-6 տարեկանները այցելեցին Հարավային դպրոց -պարտեզում գտնվող թատրոն — ավտոբուս։ Սաները համակ ուշադրությամբ դիտեցին և մեծ բավականություն ստացան։ Մանրամասները`տեսանյութում։

Շարունակել կարդալ “Թատրոն — ավտոբուս”