Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 1․04․2024- 5․04․2024

Սովորողների տեղափոխում.Երթուղիներ

Լրացուցիչ կրթություն

Երկուշաբթի 1. 04․2024

  • 11։00-12։25 — Աշխատանք դասվարի հետ
  • 12։30-13։00 — Ճաշ
  • 13։05-13։35 — Աշխատանք դասվարի հետ
  • 13:40-14:10 — Սովորած բանաստեղծությունների և երգերի կրկնություն
  • 14:15-14:50 — Նկարչություն (զատկական սեղան)
  • 15:00-15:30 — Ետճաշիկ
  • 15:35 -16։05— Ազգային բակային խաղեր(աղջիկ փախցնոցի, մուկն ու կատու)
  • 16։10- 16։30 -Դասարանի մաքրություն
  • 16:35-17:00 — Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 2.04․2024

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 1․04․2024- 5․04․2024”

Posted in Ստուգատես, Օրածեսիկ, Ամսիկներ

«Զատկական խոհանոց» խոհանոցային գործունեության ստուգատես

«Զատկական խոհանոց »խոհանոցային գործունեության ստուգատեսի ընթացքում 5-6 տարեկանները պատրաստեցին զատկական թխվածքաբլիթներ։

Մանրամասները` տեսանյութում։

Շարունակել կարդալ “«Զատկական խոհանոց» խոհանոցային գործունեության ստուգատես”

Posted in 2023-2024 ուս. տարի, Միջավայրի խնամք

Չիք չորեքշաբթի

Ավագ չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, հիվանդություն «չիք են արել»։ Արևմտյան դպրոցի 5-6տարեկանները նույնպես փորձեցին չիք անել իրենց շրջապատի բոլոր վատ բաները։

Մանրամասները` տեսանյութում

Posted in Նախագծեր

Ապրիլ ամսվա նախագծեր

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևմտյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան

Posted in Ուսումնական ագարակ

Ձիավարություն Ուսումնական ագարակում

Օրը` Մարտի 21

Ժամը`1:40

Նախագծի վայրը՝ Ուսումնական ագարակ

Նախագծի մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նախագծի պատասխանատու՝ Քնարիկ Հակոբյան

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել հոգատար վերաբերմունք կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ
  • Ձիերի կերակրում, խնամք
  • Ձիավարություն

Նախագծի ընթացքը՝

  • Քայլքով գնում ենք դեպի ագարակ
  • Շրջայց ուսումնական ագարակում
  • Խնամում ենք ձիերին և ձիավարում
Posted in Մանկավարժական ակումբ, Սեմինարներ

Ինչպես ենք մտածում. գլուխ 1

Ջոն Դյուի
Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

(վերլուծություն)

Մտածողությունը ընդգրկում է մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության։ Թեև մտածողությունը գոյություն ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամ գիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։

Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

Միտքը, այո’, գլխուղեղում ծագած ամեն մի պատահականություն է, որը կամ իրականության կվերածվի, կամ էլ այդպես կմնա որպես վերացական պատկերացում։

Մտքի շարունակությունը մտածողություն է։ Նրա շուրջը պետք է մտածողությունը կատարի դժվարին աշխատանք. կանոնակարգվի հերթականությամբ, հետո միայն կորոշվի` իրականություն դառնա՞, թե ո’չ։

Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրագործված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ, իսկ մարդկային լավ ու գեղեցիկ մտքերի պահպանումը կլիներ խոշորագույն գանձարան։ Մտածողությունը, որ ասպարեզում էլ որ լինի, մշտապես օգուտ է բերում մարդկությանը։ Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդը, նրանք ծնվում են նրա հոգու խորքից։ Իսկ մտածողության տարբեր տեսակները ճանապարհ են հարթում դեպի իրականություն։

Posted in Աշխատակարգ

Աշխատակարգ 25․03․2024-29․03․2024

Սովորողների տեղափոխում.Երթուղիներ

Լրացուցիչ կրթություն

Երկուշաբթի 25. 03․2024

  • 11։00-12։25 — Աշխատանք դասվարի հետ
  • 12։30-13։00 — Ճաշ
  • 13։05-13։35 — Աշխատանք դասվարի հետ
  • 13:40-14:10 — Հեքիաթի ընթերցում( Ոչ մի բանից մարդուկը/ Ջ.Ռոդարի)
  • 14:15-14:50 — Թեմատիկ նկարչություն ( նկարում ենք հեքիաթի հերոսներին)
  • 15:00-15:30 — Ետճաշիկ
  • 15:35 -16։05— Ազգային բակային խաղեր(աղջիկ փախցնոցի, մուկն ու կատու)
  • 16։10- 16։30 -Դասարանի մաքրություն
  • 16:35-17:00 — Սովորողների ճանապարհում

Երեքշաբթի 26.03․2024

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 25․03․2024-29․03․2024”

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն. մարտ

Մարտ ամսվա ընթացքում իրականացված նախագծեր
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Արևմտյան դպրոցում, ընտանիքում, այգիներում
Պատասխանատուներ՝
 Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան

Համագործակցային նախագծեր

  • «Ձոն» նախագծի շրջանակում համագործակցային նախագիծ Քոլեջի Նախադպրոցական բաժնի 2-րդ կուրսի սովորողների հետ
    Ամփոփումը՝ այստեղ
  • 《Ձոն》նախագծի շրջանակներում համագործակցություն Շուշան Ալեքսանյանի հետ. Ամփոփումը`  այստեղ
  • 《Ձոն》նախագծի շրջանակներում համագործակցություն Նարեկ Հակոբյանի և Լուսինե Պետրոսյանի հետ. Ամփոփումը` այստեղ

Օրվա երկրորդ կեսին կատարած աշխատանք

Ձիավարություն Ուսումնական ագարակում ամփոփումը` այստեղ

Այցելություն Ուսումնական ագարակում

Մարզական նախագիծ ամփոփումը` այստեղ

Մարզական խաղեր

Տեխնոլոգիան աշխատանք նախագիծ ամփոփումը` այստեղ

Գարնան ավետիս

Ինքնաշեն հոլ

Զատիկ

Զատկական ձու

Մայրիկատոն

Չիք չորեքշաբթի

Աշխատակարգ

Աշխատակարգ 4 .03.2024-7.03.2024

Աշխատակարգ 11.03.2024-15.03.2024

Աշխատակարգ 18.03.2024-22.03.2024

Աշխատակարգ 25.03.2024-29.03.2024

Երգի սեմինար

Posted in Օրածեսիկ, Ամսիկներ

Ածիկացան . Բնագիտական փորձ

«Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակներում 5-6 տարեկանները կատարեցին ածիկացան: Նրանք ցանեցին տարբեր սերմեր և կհետևեն աճման ընթացքին։ Մանրամասները` տեսանյութում։

Շարունակել կարդալ “Ածիկացան . Բնագիտական փորձ”