Posted in 2023-2024 ուս. տարի, Ուսումնական նյութեր

Ծեփամածիկից տոնածառեր

Այսօր հինգ տարեկանները ծեփամածիկիծ պատրաստեցին տոնածառեր ։ Այն կարևոր և ստեղծագործական աշխատանք է, որովհետև հնարավորություն է տալիս շոշափելիության զգացում, երևակայության, երկու ձեռքերի համաչափ աշխատանք։ Նրանց երևակայական աշխարհը անսահման և յուրօրինակ է։ Մանրամասները` տեսանյութում

Posted in 2023-2024 ուս. տարի, Ուսումնական նյութեր, Օրածեսիկ

«Թթուդրիկ»ուսամնական նախագիծ

Ժամանակահատվածը` 23.10-06.11

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Համակարգող` Զառա Սեդրակյան

Ընթացքը` Նախ սաների հետ ունենում ենք զրույց-քննարկում բանջարեղենների մասին, դրանց օգտակար հատկությունների, համային առանձնահատկությունների մասին։ Սաները թվում են, թե ինչ բանջարեղեններ գիտեն։

Paint ծրագրով նկարում են բանջարեղենային կերպարներ։

Ընտանեկան թթուդրիկ. Ընտանիքի անդամների հետ թթու են պատրաստում, նկարահանում ընթացքը, ուղարկում դասվարին։

Սաները կտրատում են բանջարեղենները, ուսումնասիրում դրանց սերմերը, կառուցվածքը, հոտը, համը։

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձ

Աղաջուրն ու ձուն

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում ։ 

Posted in Ուսումնական նախագիծ, Ուսումնական նյութեր

Խաղողածես

Խաղողը միակ բույսն է, որի ուսումնասիրության համար մի ամբողջ գիտություն է ստեղծվել. ԽԱՂՈՂԱԳԻՏՈՒԹՅՈւՆ։ Աշնան ամենաքաղցր ծեսերից է Խաղողածեսը։ Ընկեր Սեդայի հետ միասին ծեսը իրականացրեցինք երգով, խաղողագովքով։ Այնուհետև հինգ տարեկանները խաղողը առանձնացրեցին և մեծ ոգևորությամբ ճզմեցին, ստանալով քաղցրահամ հյութ։ Մանրամասները`տեսանյութում։

Posted in Ուսումնական նյութեր, Առանց կարգի

ԻՆչու և ինչ են սովերեցնում դպրոցում։

Բորիս Բիմ -Բադ

Ուսուցչին, դաստիարակին շատ մեծ դեր է շնորհված դպրոցում։ Այո, եթե ուսուցիչը չարաշահի կամ փոքր- ինչ անփույթ լինի իր գործում, ուստի նա մեծ չարիք կգործի երեխային ճիշտ դաստիարակելու, անչափ պատասխանատու այդ դժվարին գործում։ Իսկ չարիքը թյուրիմացաբար առկա լինելու դեպքում շատ դժվար է կանխել։ Դրա համար էլ պետք է սահմանվի պատասխանատվություն, հսկողություն և հասարակական հետաքրքրություն։ Գիտությունը կյանք պետք է մտցնել, որպեսզի այն չբաժանվի աշխարհի ճշմարիտ մշակույթային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։ Միջառարկայական կապերի շատ թույլ լինելու պատճառով երեխայի մոտ գիտական պատկերացումներում ստացվում է խճանկարային քաոս, որն էլ չի բավում երեխայի աշխարհայացքի, գիտելիքների շտեմարանի և այլնի ճիշտ կազմավորմանը։ Համամիտ եմ ՝ դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։ Լավ դպրոցի դերը պետք է անհատականության զարգացումը լինի։ Երեխաները սովորել են այն, ինչը իրենց պատրաստի սովորեցրել են, ինքնուրույն մտածողություն նրանք կորցնում են, ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորել։ Դպրոցը պետք է կոչված լինի սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև՝ երեխաներին մեծերի հետ։

Posted in Ուսումնական նյութեր

Խաղ- ուրվագիծ

Մասնակիցներ՝ 4-րդ դասարան

Տևողությունը՝ շուրջ տարի

Նպատակը և խնդիրները՝

  • ստղծագործելու, երևակայելու կարողությունների զարգացում
  • տեսողական, պատկերային մտածողության զարգացում 
  • տեխնոլոգիական,մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում 
  • թիմում աշխատելու կարողությունների զարգացում։                                           
  •  Անհրաժեշտ իրերը՝  
  • համակարգիչ 
  • թղթի թերթիկ 
  • գունավոր մատիտներ 

Ընթացքը՝ 

Թղթի թերթիկի վրա ամեն երեխա իր նախընտրած գույնով որևէ որվագիծ է պատկերում։ 

Արդյունքը՝  

Պատկերված ուրվագծերի քննարկում՝ միմյանց հարցնելով, թե այդ ուրվագծերից յուրաքանչյուրը ինչին ավելի շատ  կարելի է նմանեցնել (բույսի, շնչավոր արարածի)։ Կարող ենք նաև անհրաժեշտության դեպքում  հավելյալ ուրվագիծ  ավելացնել։ Զարգացնել  ստեղծագործական երևակայությունը։