Posted in Մուտք կրթահամալիր, Առանց կարգի

Մուտք կրթահամալիր

OՐ չորրորդ

Ամենօրյա ընդհանուր պարապմունքները օրը բարձր տրամադրությունով սկսելու սկիզբն է։

Այսօր մասնակցեցինք մարմնամարզական սեմինար պարապմունքին։ Ընկեր Ռոզայի հրահանգով կատարեցինք վարժություններ,վազք, ցատկեցինք ցատկացանցի վրա և էլի շատ ու շատ <դժվարին> վարժությորններ կատարեցինք։ Շնորհակալություն ընկեր Ռոզային մեզ մի լավ մարզելու համար։

Ընթերցասրահում հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանի հետ։ Ինչպես ամեն հանդիպմանը,այս անգամ ևս ընկեր Լուսինեն իր մեղմ,դրական էներգիան փոխանցեց մեզ։ Քնարկեցինք ուսումնական պլանի,ուսւմնական պլաններով որոշված կարգերը, ինչպես նաև հանգամանալից ընկեր Լուսինեն ներկայացրեց ուսումնական օրացույցի կարևորությունը։

Այս անգամ ևս ճամբարականներիս հյուընկալեց և համեղ ճաշացանկով հյուրասիրեց ինձ համար հարազատ դարձած Արևմտյան դպրոց-պարտեզը։

Այուհետև գնացինք ուսումնական ագարակ ,որտեղի բնակիչները ձիերն են, ավանակները,այծը և էլի շատ կենդանիներ։ Ընկեր Արմինեն հանգամանալից պատմեց կենդանիների խնամքի, նրանց անվանումների հետ կապված հետաքրքիր պատմությունները։

Posted in Մուտք կրթահամալիր, Առանց կարգի

Մուտք կրթահամալիր

OՐ երրորդ

Մարմարյա սրահում ամեն առավոտ սկսվում են ավանդույթ դարձած ընդհանուր պարապմունքները, որոնց մասնակցում եմ սիրով։ Այնուհետև ինձ համար կարևոր գործողություն կատարեցինք, որը վաղուց դուրս էր մնացել իմ օրակարգից՝ ֆիզկուլտուրան։ Ֆիզիկական կուլտուրան առողջ մարդու գրավականն է։

Այնուհետև հանդիպեցինք բոլորիս սիրելի Մարգարիտ Սարգսյանի հետ։ Քննարկեցինք մեր կազմած նախագծերը։

Քայլեցինք Արևմտյան դպրեց- պարտեզ, որտեղ էլ ընդմիջեցինք։

Հաջորդ հանդիպումը Լուսինե Փաշայանի հետ էր։ Ընկեր Լուսինեն իրեն հատուկ հանգիստ մեղրածոր ձայնով ներկայացրեց կրթահամալիրի կանոնադրության, ներքին կարգապահական կարգերին։

Հետո այց կատարեցինք ուսումնական ագարակ։

Ներկա էր մեր ամբողջ աշխատանքային օրվա գործունեությունը համակարգող ընկեր Ալինան, ում անչափ շնորհակալ ենք։

Posted in Մուտք կրթահամալիր, Առանց կարգի

Մուտք կրթահամալիր

Օր երկրորդ

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Ծանոթացանք տիկին Մարինե Մկրտչյանի հետ։ Նա մեզ սովորեցրեց ազգային խաղեր։ Շնորհակալություն տիկին Մարինեին, որ կարծես մի պահ մեզ տարավ մեր մանկության գիրկը։ Խաղերը ոչ միայն երեխաներին զբաղեցնելու համար է,այլև նրանց կրթելու միջոց է։

Այնուհետև հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ։ Քննարկեցինք Միխայիլ Պոստինկովի <Ապագայի թեքումով դպրոցը> հոդվածը։ Ամեն ոք արտահայտեց իր կարծիքը։ Կարծում եմ ՝բոլորիս ցանկությունն է ունենալ այնպիսի դպրոցներ, որտեղ երեխան հաճույքով կսովորի և պատրաստ կլինի կյանք մտնել ժամանակաշրջանին համընթաց, հաստատուն քայլերով։

Քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց- պարտեզ, որտեղ էլ ընդմիջում արեցինք։

Ունեցանք հետաքրքիր զրույց Լուսինե Փաշայանի հետ։ Նա հանգամանալից ներկայացրեց կրթահամալիրի ստեղծման և զարգացման ուղին։ Քննարկեցինք մեր կամավորական աշխատանքի ընթացքում հանդիպած այն առանձնահատկությունները, որոնց չենք տեսնի սովորական հանրակրթական դպրոցում։

Կարևոր գույն են հաղորդվում մեր հանդիպումները մանկավարժների հետ, որոնք լինում են կրթահամալիրի տարբեր դպրոցներում։ Այս անգամ Հյուսիսային դպրոց — պարտեզի նկուղային հարկում հանդիպեցինք ընկեր Մարգարիտային, քննարկեցինք ուսումնական նախագծերի կառուցվածքի մասին։

Կարևորում եմ ընկեր Ալինայի մասնակցությունը մեզ՝ ճամբարականներիս, ուղղորդելու և աջակցելու համար։

Posted in Մուտք կրթահամալիր, Առանց կարգի

Մուտք կրթահամալիր

Օր առաջին

Մայր դպրոցի մարմարյա սրահում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։

Այնուհետև պարուսույցը սովորեցրեց Գյովնդի և Ապարանի Գյովնդի ազգային պարերը։

Ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի հետ,ունեցանք մանկավարժական քննարկումներ։Հանձարարվեց տանը ընթերցել և քննարկել Միխայիլ Պոստինկով․Ապագայի թեքումով դպրոցը։

Ընդմիջում Արևելյան դպրոց- պարտեզում։

Ունեցանք նաև հետաքրքիր և բովանդակալից զրույցներ։

Համամիտ եմ պրոֆեսոր Պոստինկովի տեսակետին։ Դպրոցներում երեխաները պարտադրված և խորացված անցնում են տվյալ առարկայի մանրամասնություններ, որոնք կարծես դառնում են գնահատական շորթելու միջոց, որոնք ժամանակի ընթացքում չկիրառելու պատճառով երեխայի հիշողությունից ջնջվում են։ Օրինակ՝ քիմիայի ռեակցիաները, պարբերական աղյուսակը և այլն երեխան անգիր է անում սակայն ժամանակի ընթացքում մոռացվում է։ Նույն ձևով նաև պատմությունը, ֆիզիկան,աշխարհագրությունը և այլն։ Իհարկե, երեխան տարրական գիտելիքներ պետք է ունենա բոլոր գիտությունների մասին, բայց ոչ այդքան խորացված։ Ապագա ֆիզիկոսն, քիմիկոսն և այլն թող պատրաստվեն մասնագիտացված միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Իսկ բուհերի համար դիմորդներ թող պատրաստվեն քոլեջներում․․․ ։ Ես համամիտ չեմ երեխաներին աննպատակ և ավելորդ ծանրաբեռնելուն։ Այո՛ դպրոցը պետք է կյանքին պատրաստի երեխային։ Այսինքն՝ երեխան ունենա գրագիտություն, էթիկա (բարոյագիտություն), էսթետիկա (գեղագիտություն), առողջություն (ֆիեզիկական կուլտուրա):