Posted in Մանկավարժական ակումբ, Սեմինարներ

Մանկական անհաջողությունների պատճառները

Իհարկե, ամեն ոք էլ կցանկանա, որ երեխան միշտ հաջողություն ունենա։ Բայց հաջողությունը հեշտությամբ չի տրվում։ Դրան հասնելու համար պետք է նախապես հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որոնք կառաջանան երեխայի կյանքի ճանապարհին, իսկ կյանքը լի է դրանցով։ Ավագ սերունդը պետք է ըմբռնումով մոտենա հարցին,քանզի մանկական աշխարհը տառապանքի կենթարկվի և չի գտնի հաջողության ճամփան։ Պետք չէ երեխային թերագնահատել, այլ պետք է ոգևորել,ամեն կերպ հաստատել, որ անհաջողության վերջում սկսվում է հաջողությունը։ Կարևորը երեխայի մեջ պետք է արթնանա հավատը իր կարողության հանդեպ, որպեսզի կյանքում առաջ շարժվի։ Համաձայն եմ, որ երեխային պետք է պարզ առաջադրանքներ տալ,որ երեխան կարողանաինքնուրույն հասնի նպատակին։ Թեման հարկավոր է միշտ ուշադրության կենտրոնում պահել մինչև համոզվելը, թե երեխան այն յուրացրե՞լ է ։ Դրանից հետո միայն (այսինքն `պարզից բարդ) հասկացությունը փոխել` փոքր ի շատե բարդացնելու այն։ Կարևորը երեխան ինքնուրույն մտածողությունը ձեռք բերի և լինի աշխատասեր։ Երեխայի իմացության գրավականից մեկն էլ այն փաստը, որ երեխան ուսուցչի տված հարցերը չիմանալու դեպքում, ոչ թե լարվի, այլ ձգտի իմացության։ Պետք է երեխային տալ այնքան հանձնարարություն, որքան վերջինս ունակ է այն կատարելուն, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի երեխայի մոտ։ Իմ կարծիքով պետք չէ գովել երեխային աշխատանքը կատարելուց առաջ, որպեսզի ձախողվելու դեպքում իրեն անհաջող չզգա։ Երեխայի հանդեպ պետք է հավատ ունենալ։

Posted in 2023-2024 ուս. տարի, Ամսիկներ

Ընթերցողական թափառումներ. ամփոփում

《Ընթերցողական թափառումներ》ստուգատեսի շրջանակներում 5-6 տարեկանները դուրս եկան թափառելու դպրոցի շրջակա բակերով, այգիներով։ Ընթերցողական թափառումները 5-6 տարեկաններին բերեցին-հասցրեցին ՄՍԿՀ Քոլեջ, որտեղ նրանց դիմավորեցին Քոլեջի սաները` իրենց դասվարներ Էլյա Գրիգորյանի և Անահիտ Հարությունյանի հետ միասին։ Քոլեջի բակը լցվեց երգով, շրխկանների ձայնով, ուրախությամբ։ Մանրամասները` տեսանյութում։