Posted in Ուսումնական ագարակ

Ձիավարություն Ուսումնական ագարակում Արևելյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների հետ

Վայր` Ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Քնարիկ Հակոբյան, Նելլի Աբովյան

Օրը՝ մայիսի 7

Ժամը` 14:00

Նպատակը և խնդիրները՝

  • Կենդանիների նկատմամբ վախի հաղթահարում
  • Ինքնավստահության ձեռք բերում
  • Զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
  • Տիրապետել ձիավարության կանոններին։

Ընթացքը՝

  • Տեղեկության ստացում ձիերի խնամքի առանձնահատկությունների մասին
  • Ձիերի խնամք
  • Կերակրում
  • Ծանոթացում ձիավարության անվտանգության կանոններին
  • Ձիավարություն

Ամփոփում

Posted in 2023-2024 ուս. տարի

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Մայիսյան 19-րդ հավաք։ Բովանդակություն

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2023-2024 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում

Աշխատանքային նախագծեր՝

02․05․2023-03․05․2023
06․05․2023-10․05․2023
13․05․2023-17․05․2023
20․05․2023-24․05․2023
19-րդ հավաքի շրջանակում իրականացվող նախագծեր՝


Մայիսի -2, 3, 10, 16, 17, 23, 24, 30, 31 Լողի պարապմունք փակ լողավազանում


Մայիսի — 3, 10, 17, 24, 30, 31 Մարզական պարապմունք մարզադահլիճում

Մայիսի 2-26-  «Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ


Ապրիլի 30 —«Գլորվենք ու գլորվենք».հեծանիվներով և Ինքնագլորներով մարզական ստուգատես

Մայիսի- «Վարդատունկ» ուսումնական նախագիծ

Մայիսի 7 — «Բացօթյա խոհանոց»

Մայիսի 14-  «Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես

Մայիսի 15- Մարզատոն Հյուսիսային դպրոցի 5-6տարեկանների հետ Բախշյան այգում

Մայիսի 17 — «Ձիավարություն ագարակում» Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների հետ
Մայիսի 2-19 «Համբարձում է, գարուն է» ուսումնական նախագիծ

Մայիսի 28-«Ես եմ…I am… Я» եռալեզու ինքնաներկայացումների ստուգատես


«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Մայիսի 2 համագործակցության Շուշան Ալեքսանյանի/բնագետ/հետ

Պարտիզպուրակային գործունեության

Մայիսի- Համագործակցություն Սիլվա Խաչատրյանի հետ Համագործակցային մարզատոն

Մայիսի7- համագործակցության Նելլի Աբովյանի հետ

Ձիավարություն Ուսումնական ագարակում Արևելյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների հետ

Մայիսի 17 ին-համագործակցություն Ասյա Ծատրյանի հետ

Ազգային, բակային խաղերը 《Սովորող-սովորեցնող》 նախագծի շրջանակներում

Posted in Նախագծեր, Օրածեսիկ, Ամսիկներ

Ես եմ…I am…Я» եռալեզու ինքնաներկայացումների ստուգատես

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 28.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան

Նպատակը` 2023-2024 ուս. տարվա օտար լեզվի արդյունքերի ամփոփում, ներկայացում: Զրույց-քննարկումների հիմքում ընկած է ճանաչողությունը։ Սովորողները յուրացնում են անգլերեն և ռուսերեն բառեր, արտահայտություններ, որոնք հետագայում հիմք են ծառայում խոսքի զարգացման համար։

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում

Նկարագրությունը՝ Սովորողները բացօթյա միջավայրում ներկայացնում են իրենց օտար լեզի՝ ռուսերեն և անգլերեն , հմտությունները։

Ծրագրում՝

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Posted in Նախագծեր, Օրածեսիկ, Ամսիկներ

Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես

Posted on  by zarasedrakyan

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 9-ին, և Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Դդմաշեն։

Վայրը` Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն
Ճամփորդության երթուղին`  ՀԱԹ, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Խանջյան փողոց, Միյասնիկյան պողոտա, Դդմաշեն
Հեռավորությունը`  67 կմ, 1ժ. 20րոպե
Օր՝ 14.05.2024թ
Մեկնում`  09։30
Վերադարձ` 15:00
Ճամփորդության մասնակիցներ՝ 
Արևմտյան դպրոց-պարտեզի 5֊6տարեկաններ, Դդմաշենի մանկապարտեզի սաներ։


Ճամփորդության պատասխանատուներ`  Զառա Սեդրակյան, Մայրանուշ Համբարձումյան, Նելի Արղության

Ուսուցչի օգնականներ՝  Քնարիկ Հակոբյան, Սիլվա Խաչատրյան

Երաժշտության ուսուցիչ՝ Սեդա Թևանյան

Դդմաշենի մանկապարտեզի պատասխանատուներ՝ Էմմա Ոսկանյան (տնօրեն), Լիլիթ Բաբախանյան (դաստիարակ), Անի Հակոբյան (երաժշտության դաստիարակ)


Նպատակը՝ Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները`

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Նախապատրաստական փուլ

Ընթացքը՝

Նախագիծն իրականացվելու է չորս փուլով`

  • Միասնական նախաճաշ։
  • Ծաղկահավաք` հավաքում ենք դաշտային ծաղիկներ, հյուսում պսակներ։
  • Ծիսական փուլ, որն իրականացվում է Դդմաշենի եկեղեցու բակում` հյուրերի, Դդմաշենի պարտեզի սաների և ծնողների հետ միասին։
  • Տարածքի մաքրություն

Ծրագրում`

Վիճակի երգ,

Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,

Ա՜յ, արևը, արևը 

Ախ գարուն է գարուն է

Միասնական պար`

Թամզարա

Ուսապարկում անհրաժեշտ պարագաներն են`

  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ, վերնահագուստ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճանապարհի նկարագրությունիրականացվող քայլաշավ

  • Ծեսի իրականացում Դդմաշենի եկեղեցու բակում
  • Միասնական նախաճաշ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Ճամփորդական ուղեցույց 

Posted in Ուսումնական ագարակ

Ձիավարություն Ուսումնական ագարակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների հետ

Վայր` Ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, Հյուսիսայկն դպրոցի 5-6տարեկաններ

Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան , Քրիստինե Գրիգորյան

Օրը՝ 17.05.24

Ժամը` 10։20

Նպատակը և խնդիրները՝

  • Կենդանիների նկատմամբ վախի հաղթահարում
  • Ինքնավստահության ձեռք բերում
  • Զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
  • Տիրապետել ձիավարության կանոններին։

Ընթացքը՝

  • Տեղեկության ստացում ձիերի խնամքի առանձնահատկությունների մասին
  • Ձիերի խնամք
  • Կերակրում
  • Ծանոթացում ձիավարության անվտանգության կանոններին
  • Ձիավարություն

Ամփոփում

Posted in Նախագծեր, Օրածեսիկ, Ամսիկներ

«Ինքնագլորներով մարզական խաղեր» համագործակցային նախագիծ

Մայիսյան 19-րդ ստեղծագործական հավաքի շրջանակում իրականացնում ենք էստաֆետային խաղեր Բախշյան այգում

Վայր` Յուրի Բախշյանի անվան այգի

Օրը՝ մայիսի 15

Ժամը՝ 11։30 — 12։30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան, Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը

Գնդակախաղ

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Խաղ ինքնագլորներով

 Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրած օղակին։

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի:

Posted in Ճամփորդություններ, Ստուգատես

«Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես 

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 14.05.2024
Ժամը՝ 10.30-14:30
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան, Սեդա Թևանյան

Երաժիշտ` Սեդա Թևանյան

Նպատակը՝

  • Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Վերհիշել ճամփորդական կանոնները
Երթուղին՝  

Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր` Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր: 
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են
  • համակարգում են հիմնական գործողությունները
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

  • Իմ ճամփորդական ուսապարկը
  • Ճամփորդական բրդուճներ

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող ծրագիր՝

  1. Ճամփորդի ընթերցողական փաթեթ 5-6 տարեկանների համար
  2. Ճամփորդի երաժշտական ուղեցույց
  3. Ճամփորդի անվտանգության ուղեցույց
  4. Ճամփորդի արկղիկ
Posted in Ստուգատես, Օրածեսիկ, Ամսիկներ

Բացօթյա խոհանոց

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 7.05.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան

Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները բակը վերածում են բաց խոհանոց-լաբորատորիայի՝ ձմերուկ թխվածքաբլիթներ, մրգային աղցան պատրաստելու համար: Նախապես ընտրում են թե ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Մինչ թխվածքաբլիթ պատրաստելը սովորողները, պատրաստում, ցուցադրում են մրգային կերպարներ։

Անհրահժեշտ մթերքներ՝

  • թխվածքաբլիթի համար խմոր (կարմիր, կանաչ, սպիտակ, շոկոլադե մանր հատիկներ)
  • մրգեր

Ամփոփում

Posted in Նախագծեր, Ուսումնական նախագիծ

«Վարդատունկ»Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճի հարակից տարածք

Ժամկետ՝ մայիսի 2-15

Պատասխանատուներ` Զառա Սեդրակյան, Շուշան Ալեքսանյան, Քնարիկ Հակոբյան

ՈՒղղություններ՝

  • Հողի քարազատում, գոգավորությունների հարթեցում։
  • վարդի թփերի տունկ (Դամասկոսյան վարդերի)
  • տարածքի խնամք, աղբից և բուսական մնացորդներից մաքրում 

Նպատակն ՝ Արևմտյան դպրոցում կազմակերպել վարդատունկ, ծաղկատունկ, ծանոթանալ վարդերի ծաղիկների անուններին, սովորել ինչպես ճիշտ խնամել բույսերը։

Անհրաժեշտ գործիքներ` բահ, սայլակ, փոցխ, էտի մկրատ, աշխատանքային ձեռնոցներ:

Աշխատանքի կատարման ընթացքը.

  • Ծաղկոցի տարածքի ընտրում
  • Ծաղկոցի տարածքի բարեկարգում
  • Ընտրված հողատարածքի պարարտացում
  • Վարդերի թփերի տնկում
  • Վարդերի թփերի ջրում
  • Ծաղկոցի տարածքի խնամք

Արդյունք

Posted in Ստուգատես, Օրածեսիկ, Ամսիկներ

«Գլորվենք ու գլորենք».հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատես

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ 30.04.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան

Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում։

Խնդիրները՝

  • Ռոդարիական խաղերի զարգացում
  • ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
  • մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

Անհրաժեշտ մարզագույք՝  ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Անհրաժեշտ պարագաներ

  • մարզական հագուստ, մարզական կոշիկներ, արևապաշտպան գլխարկ
  • ուսապարկ
  • թեթև բրդուճներ՝ առանց նրբերշիկի, երշիկի և ձվի,
  • քաղցրավենիք՝ առանց կրեմի
  • շշով ջուր
  • աղբի տոպրակ և մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • չոր և խոնավ անձեռոցիկներ

Նախապատրաստական փուլ՝

  • Անդրադառնալ ճամփորդական կանոններին,
  • սովորողի ճամփորդական պայուսակ, պարունակություն
  • անվտանգության կանոններ 

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները, կազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։ Ավարտելուց հետո սովորողները հավաքում են մարզագույքը, ախտահանում ձեռքերը, նախաճաշում։

Ռոդարիական խաղերի փաթեթ․․․

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Ամփոփում