Posted in Նախագծեր

Սերմերի տնկում. ուսումնական նախագիծ

Օրը`մայիսի 2

Վայրը` Արևմտյան դպրոց -պարտեզի խմբասենյակ

Տևողությունը` մայիս ամիս

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկան սովորողներ

Համարգողներ`Քնարիկ Հակոբյան, Շուշան Ալեքսանյան /բնագետ/

Նպատակը` էկոլոգիապես մաքուր բանջարանոցի ստեղծում

Խնդիրներ` հողի մշակման, սերմը ցանելու և ճանաչելու, աճին հետևելու, չափումներ, համեմատություններ, դիտարկումներ կատարելու կարողության զարգացում ։

Անհրաժեշտ նյութեր` կանաչիների սերմ, մեկանգամյա օգտագործման տարաներ, ջրաման

Ընթացքը` սերմերի ուսումնասիրություն, տեղեկություն կանաչիների օգտակարության մասին։ Մեկանգամյա օգտագործման տարանների մեջ լցնել նախապես փխրեցված հողը։ Ցանել սերմերը, նշել տեսակը, ջրել և դնել լուսավոր տեղ։ Ամեն օր հետևել աճին, ջրել, կատարել դիտարկումներ։ Աճելուց հետո համտեսել։ Խրախուսել շատ ուտել առողջ, բնական սնունդ։

Արդյունքը Խաղալ համտեսի զգայարանների հետ. համտեսել բույսերի սերմերը` համեմի և սամիթի և արդեն աճած նույն սերմերի բույսերը ։

Ամփոփում

Թողնել մեկնաբանություն